Հա

Քաղաքական

08/01/2018

Ջէմ Օզդեմիր. «Յարաբերութիւնները կարգաւորել փորձող Թուրքիան ու Գերմանիան կարող են կեղտոտ գործարք կնքել»

Ջէմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման առնչութեամբ երկու երկրների արգործնախարարների յայտարարութիւնները:

«alikonline.ir» - Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած «Կանաչներ» կուսակցուեան՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջէմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման առնչութեամբ երկու երկրների արգործնախարարների յայտարարութիւնները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է գերմանական «Deutsche Welle» հեռուստառադիոընկերութեան թուրքական ծառայութիւնը, Օզդեմիրը կոշտ քննադատութեան է ենթարկել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիէլի յայտարարութիւնն առ այն, որ եթէ Թուրքիան ազատ արձակի այդ երկրում կալանաւորւած Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Իւջէլին, ապա Գերմանիան կրկին կարող է մտածել Թուրքիային զէնքի վաճառքի արգելքը վերացնելու մասին:

Գաբրիէլը խօսել էր նաեւ Թուրքիայում տանկեր արտադրող գործարան հիմնելու նախագծի հնարաւոր իրագործման մասին:

«Պատանդի դիմաց տանկ տալը պարզապէս անհեթեթութիւն է»,- ասել է Օզդեմիրը՝ անւանելով այդ ամէնը «կեղտոտ գործարք»:

Ըստ նրա՝ քանի դեռ Թուրքիայում առկայ է ճնշում ազատ մամուլի նկատմամբ եւ քանի դեռ այդ երկրում չի վերացւել արտակարգ դրութեան ռեժիմը՝ խօսք չի կարող գնալ յարաբերութիւնների նորմալացման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։