Հա

Քաղաքական

09/01/2018

ՄԱԿ-ի ԳՔ-ի խօսնակ. «Բոլոր կողմերը ջանք չպէտք է խնայեն Միջուկային գործարքի պահպանման համար»

ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի խօսնակը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած Անտոնիօ Գուտերէշի դիրքորոշումը յստակ է, եւ համաձայնագրի բոլոր կողմերը պէտք է ջանք չխնայեն դրա պահպանման եւ շարունակականութեան ապահովման համար:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի խօսնակը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած Անտոնիօ Գուտերէշի դիրքորոշումը յստակ է, եւ համաձայնագրի բոլոր կողմերը պէտք է ջանք չխնայեն դրա պահպանման եւ շարունակականութեան ապահովման համար: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յունւարի 8-ին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ Իրանը յայտարարել է, որ կարող է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութիւնը, եթէ ԱՄՆ-ն չհետեւի Մուջակային գործարքին, արդեօք ՄԱԿ-ի ԳՔ-ն այդ կապակցութեամբ բանակցել է ամերիկացիների հետ, եւ ցանկանո՞ւմ է արդեօք միջամտել հարցին, Ստեֆան Դիւժարիկը պատասխանել է. «Կարծում եմ, թէ Միջուկային գործարքի հետ կապւած Գլխաւոր քարտուղարն իր մօտեցման մասին յստակօրէն յայտնել է թէ՛ հանրային, թէ՛ փակ միջոցառումների ժամանակ: Նրա կարծիքով, Միջուկային գործարքը վերջին շրջանի դիւանագիտական մեծագոյն ձեռքբերումներից մէկն է, որի մասնակից բոլոր կողմերը ջանք չպէտք է խնայեն դրա պահպանման եւ շարունակականութեան ապահովման համար»:

Յիշեցնենք, որ նախօրէին Միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարաւոր դուրս գալու մասին շրջանառւող լուրերի ֆոնին, ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանոյի հետ հեռախօսազրոյցի ընթացքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին յայտարարել է, որ Իրանը կարող է վերանայել գերատեսչութեան հետ համագործակցութիւնը, եթէ ԱՄՆ-ն չհետեւի Միջուկային համապարփակ համաձայնագրին:

«Եթէ ԱՄՆ-ն համաձայնագրի շրջանակներում չկատարի իր պարտականութիւննեը, Իրանը համապատասխան քայլեր կը ձեռնարկի, որոնք կարող են ազդել ՄԱԳԱՏԷ-ի հետ ներկայ համագործակցութեան վրայ»,- ասել է դոկտ. Սալեհին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։