Հա

Քաղաքական

09/01/2018 - 09:50

Թրամփը մտադիր է մասնակցել 2020 թւականին կայանալիք նախագահական ընտրութիւններին

Միացեալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածութիւնն առաջադրել 2020 թւականին կայանալիք նախագահական ընտրութիւններում: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածութիւնն առաջադրել 2020 թւականին կայանալիք նախագահական ընտրութիւններում: Այս մասին ըստ «tert.am»-ի, յայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիլդին:

«Նա (Թրամփը) միանշանակ պատրաստւում է յաջորդ ընտրութիւններին կրկին պայքարել նախագահի պաշտօնի համար»,- ասել է Գիլդին: 

Աղբիւրը յիշեցնում է, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահի պաշտօնի նկատմամբ իր հաւակնութեան մասին էր յայտարարել հեռուստահաղորդավարուհի Օփրա Վինֆրին:

Գիլդին ընդգծել է, որ Թրամփի հետ չի քննարկել հաղորդավարուհու յայտարարութիւնը:

«Այնուամենայնիւ, մենք ուրախ կը լինենք պատասխանել յաջորդ ընտրութիւններում Օփրա Վինֆրիի կամ մէկ այլ մարդու կողմից մեզ նետւած մարտահրաէրին: Նրանք ստիպւած կը լինեն դիմակայել նախագահի, որի նւաճումներն աւելի քան խօսուն են»,- ընդգծել է Գիլդին:

Յիշեցնենք, որ 71-ամեայ Թրամփը յաղթել է 2016 թւականի նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրութիւններում: Նրա երդմնակալութեան արարողութիւնը տեղի է ունեցել 2017 թւականի յունւարի 20-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։