Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 07:50

Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնէական թաղամասը

Դամասկոսի պատմական կենտրոնում եւ Քասա քրիստոնէական թաղամասում իրականացւած կրակահերթի հետեւանքով 5 մարդ է զոհւել, աւելի քան 30 խաղաղ բնակիչ վիրաւորւել է:

«alikonline.ir» - Յունւարի 9-ին Դամասկոսի պատմական կենտրոնում եւ Քասա քրիստոնէական թաղամասում իրականացւած կրակահերթի հետեւանքով 5 մարդ է զոհւել, աւելի քան 30 խաղաղ բնակիչ վիրաւորւել է: Այս մասին ըստ «tert.am»ի՝ յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանական աղբիւրը:

Գործակալութեան տւեալներով՝ Ջոբար թաղամասի գրոհայինները Բաբ-Թումա եւ Քասա թաղամասերի ուղղութեամբ աւելի քան 30 հրթիռ են արձակել: Մինչդեռ աւելի վաղ հաղորդւում էր, որ ռմբակոծութիւնը տեղի է ունեցել ականանետերից:

Հաղորդւում է, որ Դամասկոսի արեւելեան ծայրամասերում, որոնք ներառւած են բախումնազերծ գօտու կազմում, գրոհայինները կանոնաւոր կերպով խախտում են հրադադարի ռեժիմը: Նրանք կրակ են բացում ականանետերից եւ հրթիռակոծում են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնը, ինչպէս նաեւ ծայրամասերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։