Հա

Քաղաքական

10/01/2018 - 08:20

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հակաիրանական հերթական բանաձեւ է ընդունել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հակաիրանական հերթական բանաձեւն է ընդունել:

«alikonline.ir» - Իր յունւարի 9-ի նիստի ընթացքում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հակաիրանական հերթական բանաձեւն է ընդունել: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ընդունւած բանաձեւը դատապարտում է վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների «ճնշումը», եւ ԱՄՆ-ի կառավարութեանը կոչ է անում Իրանի դէմ նպատակային պատժամիջոցներ սահմանել:

Բանաձեւը նախագահ Թրամփից պահանջում է արագացնել Իրանի հետ կապւած տեղեկատւական տեխնոլոգիաների արտօնութեան գործընթացը՝ «Որպէսզի Իրանի ժողովուրդը հնարաւորութիւն ունենայ ազատ արտայայտելու իր կարծիքը»:

Այն ԱՄՆ-ի իշխանութիւններին կոչ է անում միջազգային համապատասխան ատեաններում բարձրացնել Իրանում մարդու իրաւունքների հարցը:

Ընդունւած բանաձեւին կողմ է քւէարկել 415 ներկայացուցիչ, դէմ՝ 2-ը, իսկ 15-ն էլ մնացել են ձեռնպահ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։