Հա

Քաղաքական

10/01/2018 - 10:40

Գոհար Իսկանդարեան. «Հայաստանին խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան»

Հայաստանի Հանրապետութեանը խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան: Գոհար Իսկանդարեանը կարեւորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դէպքում լաւ բան չի սպասւում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խօսքով, եթէ լինեն ցնցումներ, ապա Իրանը կը կորցնի վերահսկողութիւնը, շատերը կօգտւեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապւած քրդական հարցի, Ատրպատականի հետ, կը տարւի մասնատման քաղաքականութիւն:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեանը խիստ անհրաժեշտ է կայուն եւ անցնցում Իրան: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը` աւելացնելով, որ Իրանում կայունութիւնը բխում է Հայաստանի անվտանգութեան շահերից:

«Այս օրերին Իրանի նախագահի մակարդակով եղան յայտարարութիւններ այն մասին, որ պէտք է ուսումնասիրեն ճգնաժամային խնդիրները եւ առաջ քաշեն լուծումներ: Այսօր տեսնում ենք, որ Իրանում հակակառավարական ցոյցեր չկան: Վերջին երկու օրերին եղել են ցոյցեր, բայց դրանք արդէն պրոկառավարական էին: Մասնակիցները փորձում էին ցոյց տալ իրենց աջակցութիւնը կառավարութեանը: Այս օրերին տեսնում ենք, որ առաջացած խնդիրները տեղափոխւել են խորհրդարան: Յստակ է` բարեփոխումներն անհրաժեշտութիւն են, հակառակ դէպքում, նման իրավիճակների կրկին ականատես կը լինենք»,- ասաց իրանագէտը:

Գոհար Իսկանդարեանը կարեւորեց Իրանում անցման շրջանն անցնցում տանելը, հակառակ դէպքում լաւ բան չի սպասւում ոչ Հայաստանին ոչ տարածաշրջանին: Նրա խօսքով, եթէ լինեն ցնցումներ, ապա Իրանը կը կորցնի վերահսկողութիւնը, շատերը կօգտւեն այդ վիճակից, երկրում տարբեր խնդիրներ կառաջանան` կապւած քրդական հարցի, Ատրպատականի հետ, կը տարւի մասնատման քաղաքականութիւն:

«Ցնցումներով լի Իրանը բացարձակ չի բխում Հայաստանի անվտանգութեան շահերից: Ես լիայոյս եմ, որ Իրանը ճիշտ հետեւութիւններ կանի այս ամենից եւ լուրջ  բարեփոխումներ կիրականացնի»,- ասաց Գոհար Իսկանդարեանը:

Իրանագէտը նկատեց, որ հասարակութեան դժգոհութիւնը հիմք ունի, երկրում բազմաթիւ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծումների են սպասում: Հասան Ռոհանին շատ խոստումներ է տւել, որոնցից որոշները նոյնիսկ դուրս են եղել իր լիազօրութիւններից:

«Միջուկային ծրագիրը բաւական բարձրացրել էր Հասան Ռոհանիի հեղինակութիւնը, հասարակութիւնը յոյս ունէր, որ երկրում կեանքը կը բարելաււի: Երբ եւրոպական բանկերում որոշ գումարներ ապասառեցւեցին, Իրանի ժողովուրդը կարծում էր, որ դրանք կը ներդրւեն սոցիալական վիճակը կարգաւորելու գործում: Դրանք ներդրւեցին սիրիական ճգնաժամը կարգաւորելու գործում: Իրանի սահմանին անվտանգութեան խնդիրն աւելի կարեւորւեց, քան ներքին սոցիալական հարցը: Սոցիալական բնոյթի բողոքի ակցիաները քաղաքական երանգներ ստացան: Այս ամէնը ցոյց են տալիս, որ առկայ են համակարգային լուրջ խնդիրներ»,-յաւելեց իրանագէտը:

Անդրադառնալով Իրանում առկայ իրավիճակին արտաքին ուժերի հնարաւոր միջամտութեանը` Գոհար Իսկանդարեանը նշեց, որ փորձեր կը լինեն, սակայն այս պահին Իրանում իրավիճակը վերահսկելի է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։