Հա

Քաղաքական

10/01/2018 - 09:30

Միլիարդատէր «հայ արքայազնը» ահաբեկի՞չ է. վե՛րջ արքայական խաղերին

Ճոխ հիւրանոցում փակւած արքայազնը տեղափոխւել է ահաբեկիչների համար նախատեսւած բանտ։

Աշխարհում ամենահարուստ արքայազներից մէկը` Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որի մայրը հայ է, տեղափոխւել է յատկապէս վտանգաւոր յանցագործների համար նախատեսւած բանտ։ 

«alikonline.ir» - Ճոխ հիւրանոցում փակւած արքայազնը տեղափոխւել է ահաբեկիչների համար նախատեսւած բանտ։

Աշխարհում ամենահարուստ արքայազներից մէկը` Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որի մայրը հայ է, տեղափոխւել է յատկապէս վտանգաւոր յանցագործների համար նախատեսւած բանտ։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Ritz-Carlton» 5 աստղանի շքեղ հիւրանոցը նրա հետ լքել են եւս 30 բարձրաստիճան արքայազներ։

Ալ Հաիր բանտը կառուցւել է 1983 թւականին։ Տեղակայւած է Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Ռիադից 30 կմ. դէպի հարաւ։ Այնտեղ պատիժ են կրում ահաբեկչութեան եւ ծայրաjեղականութեան համար դատապարտւածները։

«Sputnik» Արմենիան աւելի վաղ յայտնել էր, որ արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը հրաժարւել է գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ։ Արքայազնը չի ընդունում իր մեղքը ու պահանջում է միջազգային աուդիտորական ընկերութիւնների ներգրաւել` իր եկամտի ու միջոցների աղբիւրները պարզելու համար։ Բացի այդ, նա պահանջում է, որպէսզի անկախ հետաքննութիւն անցկացւի` անկախ փորձագէտների ու միջազգային ատեանների մասնակցութեամբ

Սաուդական Արաբիայում 2017 թւականի նոյեմբերի 4-ին այդ երկրի թագաւոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի հրամանով ստեղծւել է Հակակոռուպցիոն կոմիտէ, որն իր աշխատանքի առաջին օրերի ընթացքում կաշառակերութեան եւ փողերի լւացման մէջ մեղադրանքներ է առաջադրել տասնեակ մարդկանց, այդ թւում՝ 11 արքայազնի, մի քանի նախարարների եւ շուրջ 50 նախկին նախարարի։ Մեղադրւողներից մէկն արքայազն Ալ Վալիդ իբն Թալալն է՝ Մերձաւոր Արեւելքի ամենահարուստ մարդկանցից մէկը, որի կարողութիւնը գնահատւում է 21.5 միլիարդ դոլար։

Արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզը Սաուդական Արաբիայի թագաւոր Աբդուլ Ազիզի 20-րդ որդին է, որի մայրը հայ է։ Թալալի մայրը՝ Մունայիրը, փրկւել է Հայոց Ցեղասպանութիւնից։ 12 տարեկանում Մունայիրին ներկայացրել են Աբդուլ Ազիզ արքային, 15 տարեկանում նա ծնել է առաջնեկին, որը մահացել է երեք տարեկանում։ Երկրորդ որդուն՝ Թալալին, Մունայիրը լոյս աշխարհ է բերել 22 տարեկանում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։