Հա

Քաղաքական

10/01/2018

Սիրիայի քրդական ուժերը կուզենային որոշակի յայտարարի գալ Ասադի ռեժիմի հետ

Բրիտանական հեղինակաւոր «The Times» պարբերականը զրուցել է Սիրիայի հիւսիսում գործող քրդամէտ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբաւորման հրամանատարներից Աբդուլ Քադիր Աֆֆեդիլիի հետ, որը մեծ դեր է ունեցել յատկապէս վերջին ամիսներին Սիրիայի հիւսիսում քուրդ զինեալների մասնակցութեամբ իրականացւած գործողութիւններին: 

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Times» պարբերականը զրուցել է Սիրիայի հիւսիսում գործող քրդամէտ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբաւորման հրամանատարներից Աբդուլ Քադիր Աֆֆեդիլիի հետ, որը մեծ դեր է ունեցել յատկապէս վերջին ամիսներին Սիրիայի հիւսիսում քուրդ զինեալների մասնակցութեամբ իրականացւած գործողութիւններին: Գրում է «tert.am»-ը:

Աֆֆեդիլին պարբերականի հետ զրոյցում յայտարարել է, որ քուրդ զինեալներն իրենց հսկողութեան տակ են պահում երկրի շուրջ 25 տոկոսը, ինչպէս նաեւ իրենց շարքերում ունեն աւելի քան 50 հազար զինեալ:

Իրենց ենթակայութեան տակ գտնւող հողային տարածքները քուրդ հրամանատարն անւանել է «ազատագրւած» եւ նշել, որ դա նրանց յաջողւել է ԱՄՆի գլխաւորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ պայքարի արդիւնքում:

«Թուրքիան, Իրանն ու Ասադի ռեժիմը պէտք է որ շատ երջանիկ լինեն, եթէ կարողանան խլել մեզանից այն ամէնն, ինչ մեր ենթակայութեան տակ ենք առել այս ընթացքում, մենք պէտք է պատրաստ լինենք ամէն ինչի», - ասել է քուրդ հրամանատարը:

Նա նաեւ շեշտել է, որ քրդական ուժերը կուզենային որոշակի յայտարարի գալ Ասադի ռեժիմի հետ, սակայն եթէ դա նրանց չյաջողւի՝ կը շարունակեն պայքարել:

Նշենք, որ աւելի վաղ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դաւաճան» էր անւանել Սիրիայի հիւսիսում կռւող զինւած քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցութիւն են ստանում ԱՄՆ-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։