Հա

Քաղաքական

11/01/2018

Կառլէս Պուչդեմոնը կարող է վերընտրւել Կատալոնիայի ղեկավարի պաշտօնում

Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլէս Պուչդեմոնը կրկին հնարաւորութիւն ունի ղեկավարելու տարածաշրջանը:

«alikonline.ir» - Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլէս Պուչդեմոնը կրկին հնարաւորութիւն ունի ղեկավարելու տարածաշրջանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «The Associated Press»-ը, Կատալոնիայի հիմնական անջատողական կուսակցութիւնները պատրաստւում են վերընտրել նրան, թէեւ Պուչդեմոնի ընտրման ընթացակարգի օրինականութիւնը դեռեւս հարցականի տակ է:

Կատալոնիայի նախկին ղեկավարը ներկայ պահին գտնւում է Բրիւսէլում: Իսպանիայում նրա դէմ քրէական գործեր են յարուցւել, եւ վերադառնալուն պէս նրան ձերբակալութիւն է սպասւում:

Պուչդեմոնի շրջապատից միեւնոյն ժամանակ յայտնում են, որ նա պայմանաւորւել է ձախ հանրապետականների հետ նրանց կողմից աջակցութիւն ստանալու հարցում:

Կուսակցութիւնները միասին տիրապետում են խորհրդարանի 135 տեղից 66-ին եւ կարող են ստանալ եւս 4 պատգամաւորի աջակցութիւն: Սակայն անջատողականների գործունէութիւնը խորհրդարանում կախւած է դեռեւս կալանքի մէջ կամ արտասահմանում գտնւող պատգամաւորներից:

Յիշեցնենք, որ Պուչդեմոնը Կատալոնացիներին ուղղւած ամանորեայ ուղերձում Մադրիդից պահանջել է վերականգնել տարածաշրջանային կառավարութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։