Հա

Քաղաքական

11/01/2018 - 11:20

Բորիս Ջոնսոնը կը յայտարարի Միջուկային գործարքի պահպանման կարեւորութեան մասին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիւանագիտութեան ղեկավարի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարեւորութիւնը աշխարհում անվտանգության շահերի շրջանակում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիւանագիտութեան ղեկավարի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարեւորութիւնը աշխարհում անվտանգության շահերի շրջանակում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ինչպէս «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել են Միացեալ Թագաւորութեան ԱԳՆ-ից, Ջոնսոնը Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի, Ժան Իւ Լէ Դրիանի, Զիգմար Գաբրիէլի եւ ԵՄ դիվանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդպման կը մեկնի այսօր:

«Մեծ Բրիտանիան մշտապէս յայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրն առանցքային է, այն աշխարհն աւելի անվտանգ է դարձնում: Կենսականօրէն կարեւոր է, որ մենք այս գործարքը պահպանելու համար շարունակենք աշխատել եւրոպացի գործընկերների հետ: Համաձայնագիրը անվտանգութիւն եւ բարգաւաճում է ապահովում Իրանի ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար: Եւ այս համատեղ շահերը դրւած կը լինեն Բրիւսելում մեր բանակցութիւնների հիմքում»,- նշւած է Ջոնսոնի յայտարարութեան մէջ:

Դրա հետ մէկտեղ, Ջոնսոնը յիշեցրել է, որ Լոնդոնի եւ Թեհրանի միջեւ որոշ հարցերի առումով տարաձայնութիւններ կան, այդ թւում՝ Իրանի հրթիռային ծրագրի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։