Հա

Քաղաքական

11/01/2018 - 08:40

Վլադիմիր Պուտինը բացել է իր նախընտրական շտաբը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յունւարի 10-ին բացել է իր նախընտրական շտաբը:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յունւարի 10-ին բացել է իր նախընտրական շտաբը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, թեկնածու Պուտինի շտաբն ունի երեք համանախագահ՝ «Կամազ»-ի գլխաւոր տնօրէն Սերգէյ Կոլոգինը, «Սիրիուս» կենտրոնի տնօրէն Ելենա Շմելեովան եւ շտաբի մամուլի քարտուղար Անդրէյ Կոնդրաշովը:

Պուտինն ընտրութիւնների գնում է որպէս ինքնաառաջադրւած թեկնածու. 600 քաղաքացիներից բաղկացած խումբը 2017 թւականի դեկտեմբերի 26-ին նրան առաջադրել է որպէս թեկնածու, ինչից յետոյ նա իր փաստաթղթերը ներկայացրել է ՌԴ Կենտրոնական ընտրական յանձնաժողով:  

ՌԴ նախագահի ընտրութիւնների կայանալու են այս տարւայ մարտի 18-ին: Նախընտրական քարոզչութիւնը սկսւել է դեռեւս անցած տարւայ դեկտեմբերի 18-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։