Հա

Քաղաքական

13/01/2018 - 08:40

Աֆրիկեան Միութիւնը եւ ՄԱԿ-ը քննադատել են Թրամփին՝ «կեղտոտ խորշերից» ներգաղթեալների ընդունելու մասին խօսքերի համար

Աֆրիկեան Միութիւնում մտահոգութիւն են յայտնել՝ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտայայտութիւնների հետ Հայիթիից եւ աֆրիկեան երկրներից ժամանող ներգաղթեալների մասին:

«alikonline.ir» - Աֆրիկեան Միութիւնում մտահոգութիւն են յայտնել՝ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտայայտութիւնների հետ Հայիթիից եւ աֆրիկեան երկրներից ժամանող ներգաղթեալների մասին: «interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է միութեան ներկայացուցիչ Էբբա Կալոնդոն:

«Հաշւի առնելով պատմական իրականութիւնը այն մասին, թէ որքան աֆրիկացի է ժամանել ԱՄՆ որպէս ստրուկ, այդ յայտարարութիւնը խախտում է ընդունելի վարքագիծը»,- ասել է վերջինս:

Աֆրոմիութիւնում կարծում են, որ «նման յայտարարութիւնները վտանգում են ընդհանուր համաշխարհային արժէքները, ինչպիսիք են բազմազանութիւնը, մարդու իրաւունքները եւ փոխըմռնումը:

ԱՄՆ-ի նախագահի հասցէին քննադատութեամբ հանդէս է եկել նաեւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնաժողովի վարչութեան ներկայացուցիչ Ռուպերտ Կոլւիլը:

«Դրանք ցնցող եւ ամօթալի մեկնաբանութիւններ են… Ես չեմ կարող օգտագործել «ռասիստական» բառը», - ասել է նա Ժնեւում լրագրողների հետ զրուցելիս:

Յիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը միգրացիոն նախագծի քննարկման ժամանակ դժգոհութիւն է յայտնել, որ պաշտօնեաները ձգտում են ներգաղթեալների ընդունել Հայիթիից եւ «Աֆրիկայի ցանկացած կեղտոտ խորշերից» այն դէպքում, երբ կարելի է ընդունել օրինակ Նորւեգիայի քաղաքացիներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։