Հա

Քաղաքական

13/01/2018

Նախագահ Թրամփը երկարաձգել է Իրանի դէմ պատժամիջոցների սառեցման ռեժիմի ժամկէտը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարձգել Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցման ռեժիմի ժամկէտը՝ դրանով իսկ պահպանելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարձգել Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցման ռեժիմի ժամկէտը՝ դրանով իսկ պահպանելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նա, սակայն, յայտարարել է, որ վերջին անգամ է դա անում, եթէ, իհարկէ, համաձայանգրում փոփոխութիւններ չկատարւեն, որոնք ընդմիշտ կարգելափակեն Իրանի միջուկային զէնքի ստեղծման հնարաւոր ուղին:

Սպիտակ տանը մօտ կանգնած աղբիւրները հաղորդել են, որ Թրամփը մտադիր է աշխատել եւրոպական գործընկերների հետ համաձայնագրում փոփոխութիւններ մտցնելու համար:

Թրամփը պահանջում է, որ իրանական Միջուկային համապարփակ համաձայնագրում 120 օրւայ ընթացքում փոփոխութիւններ կատարւեն, հակառակ դէպքում ԱՄՆ-ն միակողմանիօրէն դուրս կը գայ համաձայնագրից:

Նրա պահանջները ներառում են չորս կէտեր. խստացնել ստուգումների ռեժիմը եւ Իրանի միջուկային ու ռազմական բոլոր օբիեկտներում անյապաղ մուտք ունենալու հնարաւորութիւն ապահովել: Երաշխաւորել, որ Իրանը «չի մօտենայ» միջուկային զէնքի ստեղծման աշխատանքին աւելի քիչ քան մէկ տարւայ ընթացքում: Վերանայել պայմանագրի որոշակի դրոյթների ժամկէտի աւարտի մասին կէտը: Յստակեցնել, որ Իրանի կողմից հերահառ հրթիռների ստեղծումը դիտարկւում է որպէս միջուկային զէնքի ծրագրի անբաժանելի մաս:

Յիշեցնենք, որ Թրամփի որոշման հետ մէկտեղ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարութիւնը որոշել է պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց դէմ: Պատժամիջոցների ցանկում ներառւած է նաեւ դատական ուժի ղեկավար այաթ. Սադեղ Լարիջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։