Հա

Քաղաքական

Շաբաթ, 13 Յունւարի 2018 09:40

Ռուս յատուկջոկատայինները ոչնչացրել են Սիրիայում «Հմէյմիմ» աւիաբազան հրթիռակոծած ահաբեկիչներին

Ռուսական զօրքերի յատուկջոկատայինները վնասազերծել են դիւերսանտներին, որոնք դեկտեմբերի 31-ին կրակահերթ էին բացել «Հմէյմիմ» ռազմաբազայի ուղղութեամբ:

«alikonline.ir» - Ռուսական զօրքերի յատուկջոկատայինները վնասազերծել են դիւերսանտներին, որոնք դեկտեմբերի 31-ին կրակահերթ էին բացել «Հմէյմիմ» ռազմաբազայի ուղղութեամբ: «tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշւում է, որ յատուկ գործողութիւններին մասնակցել են «Սիրիայում ռուսական հետախուզութեան բազմամակարդակ համակարգի բոլոր ուժերը»: Պարզւել է, որ ահաբեկիչները տեղակայւած են եղել Իդլիբ նահանգի արեւմտեան սահմանի մօտակայքում:

«Ահաբեկիչների՝ տեղափոխման վայր ժամանման պահին ողջ դիւերսիոն խումբը վնասազերծւել է «Կրասնոպոլ» բարձր ճշգրտութեան զինամթերքով»,- յայտնել են գերատեսչութիւնից:

Յիշեցնենք, որ ահաբեկիչները դեկտեմբերի 31-ին ականանետերից կրակ են բացել եւ հրթիռակոծել են «Հմէյմիմ» ռազմաբազային ուղղութեամբ, ինչի հետեւանքով երկու ռուս զինւոր է զոհւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։