ԼՂ հակամարտութիւնը շարունակում է մնալ Եւրոմիութեան ուշադրութեան կենտրոնում: Այս մասին նշւած է ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի յայտարարութեան մէջ՝ ի պատասխան գործող նախագահ Անջելինօ Ալֆանոյի յայտարարութեան:
«alikonline.ir» - Ղարաբաղեան հակամարտութիւնը շարունակում է մնալ Եւրոմիութեան ուշադրութեան կենտրոնում: Այս մասին նշւած է ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի յայտարարութեան մէջ՝ ի պատասխան գործող նախագահ Անջելինօ Ալֆանոյի յայտարարութեան: Տեղեկացնում է «news.am»-ը:
«Վրաստանում, Մոլդովայում, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում ձգձգւած հակամարտութիւնները նախկինի պէս արժանի են մեր ուշադրութեանը, եւ մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հաւատարմութիւնը գոյութիւն ունեցող ձեւաչափերով այս հակամարտութիւնների կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ գործունէութեան յետագայ ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում, հակամարտային իրավիճակների հումանիտար ասպեկտների նկատմամբ մշտական ուշադրութիւնը, որոնք, ինչպէս նախկինում, առաւել մեծ մտահոգութիւն են առաջացնում»,- նշւած է յայտարարութեան մէջ:
Յիշեցնենք, որ Վիեննայում ներկայացնելով Իտալիայի նախագահութեան առաջնահերթութիւնները՝ այս երկրի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինօ Ալֆանոն ասել էր, որ իրենք «կը սատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»: