Հա

Քաղաքական

13/01/2018 - 14:20

Կարo Փայլանի ուշագրաւ գրառումը իր կուսակցութեան ղեկավարի առաջին դատավարութեան մասին

Անդրադռնալով Սալահէդդին Դեմիրթաշի մեկնարկած դատավարութեանը, Կարօ Փայլանը գրել է, թէ նա վերջապէս հնարաւորութիւն է ստացել դատել իրեն պատանդ վերցնողներին:

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Սելահէդդին Դեմիրթաշը 14 ամսւայ ընթացքում առաջին անգամ երէկ՝ յունւարի 12-ին կանգնել է դատարանի առջեւ։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Կարօ Փայլանն այդ մասին ուշագրաւ գրառում է արել իր ֆէյսբուքեան էջում։ Տեղադրելով Դեմիրթաշի՝ դատարանում արւած լուսանկարը, Փայլանը գրել է. «Նախագահ Սելահէդդինը վերջապէս այսօր սկսեց դատել իրեն պատանդ վերցնողներին»։

Նշենք, որ Դեմիրթաշը կալանքի տակ է պահւում իբրեւ թէ ահաբեկչական կազմակերպութեան անդամ լինելու եւ դրա քարոզչութիւնն իրականացնելու մեղադրանքով։ Բացի այդ` Դեմիրթաշի դէմ բազմաթիւ հայցեր են ներկայացւել՝ Էրդողանին վիրաւորելու մեղադրանքով։ Երէկ կայացած դատավարութիւնը նախագահին վիրաւորելու գործով է եղել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։