Հա

Քաղաքական

Շաբաթ, 13 Յունւարի 2018 08:50

«Նա եւս մէկ անգամ գցեց պատիւը». Ադամ Շիֆն արձագանգել է Թրամփի՝ «աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթեալների» մասին յայտարարութեանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն արձագանգել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ «աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթեալների» մասին յայտարարութեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն արձագանգել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ «աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթեալների» մասին յայտարարութեանը: Գրում է «tert.am»-ը:

Կոնգրեսականն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Բնաւորութիւնը կարեւոր է ամենուր, բայց երբ դրա պակասը նկատւում է Սպիտակ տանը, հետեւանքները սոսկալի են լինում: Նա (Թրամփը) եւս մէկ անգամ գցեց մեր ամենաբարձրաստիճան պաշտօնի պատիւը»: 

Յիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրէնսդիրների հետ միգրացիոն քաղաքականութեան հարցով հանդիպման ժամանակ յայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկաւոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթեալները:

Հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պէտք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալւադորից ժամանող ներգաղթեալներին:

Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրւելով, թէ «Միացեալ Նահանգների ինչի՞ն են պէտք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:

«Մենք պէտք է աւելի շատ մարդկանց ընդունենք Նորւեգիայից»,- շարունակել է 71-ամեայ ղեկավարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։