Հա

Քաղաքական

15/01/2018

Թուրքիայի նախկին վարչապետի սկանդալային բացայայտումը. «Էրդողանն անձամբ է հրահանգել խոցել ռուսական կործանիչը»

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն նշել է, որ նախագահ Էրդողանն անձամբ է հրահանգել խոցել ռուսական կործանիչը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն կարեւոր տեղեկութիւններ է տրամադրել Թուրքիայում 2016 թւականի յեղաշրջամն փորձի մասին քննութիւն անցկացնող յանձնաժողովին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ վկայակոչելով թուրքական աղբիւրները:

Խօսելով 2015 թւականի նոյեմբերի 24-ին ռուսական օդուժի «SU-24» ինքնաթիռի խոցմամն մասին, Դաւութօղլուն յատուկ նշել է, թէ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անձամբ է հրահանգել խոցել կործանիչը:

Սա այն դէպքում, երբ ինքը՝ Էրդողանը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խոցւել է Թուրքիայի օդուժի երկու օդաչուների կողմից, որոնք կրօնական քարոզիչ Ֆաթուլլահ Գիւլէնի «Հիզմեթ» շարժման անդամներ են եղել:

Անշուշտ նախկին վարչապետի այս բացայայտումը կարող է Թուրքիա-Ռուսաստան դիւանագիտական նոր սկանդալի պատճառ դառնալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։