Հա

Քաղաքական

20/01/2018 - 12:20

Ադրբեջանը ռուսական զէնքի նոր խմբաքանակ է ստացել

Ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը Ռուսաստանից մատակարարւել է Ադրբեջան։ Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեանը։

«alikonline.ir» - Ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը Ռուսաստանից մատակարարւել է Ադրբեջան։ Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեանը։

«Համաձայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնագրի՝ դէպի Ադրբեջան ռուսական արտադրութեան ժամանակակից մարտական տեխնիկայի մատակարարումը շարունակւում է պլանի համապատասխան»,- ասւած է պաշտօնական հաղորդագրութեան մէջ։

Ճշգրտւում է, որ մարտական տեխնիկայի հերթական խմբաքանակը Ադրբեջան հասել է յունւարի 19-ին։

«Ռուսաստանից Բաքւի նաւահանգիստ տեղափոխւած խմբաքանակն ընդունումից յետոյ կարճ ժամանակ անց կը բաշխւի շփման գծին տեղակայւած զօրամասերի միջեւ»,- յաւելել են նախարարութեան մամուլի ծառայութիւնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։