Հա

Քաղաքական

24/01/2018 - 12:00

Հռոմի Պապը Դաւոս-2018-ի մասնակիցներին բարոյական պատասխանատւութեան կոչ է արել

Հռոմի Պապը Դաւոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին կոչ է արել պատասխանատւութիւն ստանձնել ճիշտ ուղղութեամբ մարդկութեան զարգացման համար:

«alikonline.ir» - Հռոմի Պապը Դաւոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին կոչ է արել պատասխանատւութիւն ստանձնել ճիշտ ուղղութեամբ մարդկութեան զարգացման համար: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Deutsche Welle»-ն:

«Մենք կարող ենք յոյս ունենալ, որ աշխարհի ճակատագիրն այլ ուղղութեամբ կընթանայ, միայն այն դէպքում, եթէ այս ամուր որոշումը կայացնեն տնտեսութեան բոլոր խաղացողները»,- ասել է Ֆրանցիսկոսը:

«Բարոյական պարտքը պատասխանատւութիւն ստանձնելն է բոլոր մարդկանց համար, համապատասխան պայմաններ ստեղծելը, որպէսզի իւրաքանչիւրը արժանապատիւ կեանքի հնարաւորութիւն ունենայ»,- նշւում է Հռոմի Պապի՝ դաւոսեան համագումարի հիմնադիր եւ ղեկավար Կլաուս Շւաբի անունով ուղարկւած նամակում:

48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացւի յունւարի 23-ից 26-ը: Հիւրերի թւում են բազմաթիւ քաղաքական գործիչներ, այդ թւում նաեւ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ելոյթ կունենայ համաժողովի վերջին օրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։