Հա

Քաղաքական

28/01/2018

Ախորժական ուտելուց է բացւում. Էրդողանը յայտարարել է մինչ Իդլիբ հասնելու մտադրութեան մասին

Անդրադառնալով սիրիական Աֆրին շրջանում իրակացւող «Ձիթենու ճիւղ» գործողութեանը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել մինչ Իդլիբ հասնելու մտադրութեան մասին:

«alikonline.ir» - Անդրադառնալով սիրիական Աֆրին շրջանում իրակացւող «Ձիթենու ճիւղ» գործողութեանը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել մինչ Իդլիբ հասնելու մտադրութեան մասին: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ըստ նրա թուրքական ԶՈՒ-ի ստորաբաժանումները կարող են շարժւել դէպի Իդլիբ. «Եթէ Ալլահը կամենայ՝ մենք մինչեւ Իդլիբ էլ կհասնենք»,- ասել է Էրդողանը:

Աւելի վաղ նա նշել էր, որ Աֆրինում շարունակւող ռազմական գործողութիւնը յաջողութեամբ աւարտելուց յետոյ թուրքական ԶՈՒ-ն կը շարժւի Մանբիջ:

Էրդողանը շեշտել է, որ այժմ ամբողջ թուրք ժողովուրդը միաբանւել է մէկ նպատակի շուրջ եւ մէկ մարդու պէս իր աջակցութիւնն է ցուցաբերում Աֆրինի գործողութեանը:

Իսկ թուրքական ագրեսիայի արդիւնքում Աֆրինի շրջանում եւ յարակից գիւղերում խաղաղ բնակիչների մօտ զոհերի թիւն հասել է 86-ի, վիրաւորներինը՝ 198-ի:

Զոհերի եւ տուժածների շրջանում կան կանայք, երեխաներ եւ տարեցներ: Թուրքական զօրքերի գործողութիւնները հասցրել են նաեւ նիւթական վնաս եւ յանգեցրել են Աֆրինի գիւղերի միջեւ հաղորդակցութեան դադարեցմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։