Հա

Քաղաքական

29/01/2018 - 11:50

Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնների հետեւանքով 24-ամեայ հայ երիտասարդ է մահացել

Սիրիայի հիւսիսային Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի ձեռնարկած ռազմական գործողութիւնների հետեւանքով մահացել է ազգութեամբ հայ, 24-ամեայ Ռոշէր Քոնիսը:

«alikonline.ir» - Սիրիայի հիւսիսային Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի ձեռնարկած ռազմական գործողութիւնների հետեւանքով մահացել է ազգութեամբ հայ, 24-ամեայ Ռոշէր Քոնիսը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է քրդական «hawarnews.com» գործակալութիւնը:

Նշենք, որ օրեր առաջ յայտնի էր դարձել Աֆրինում մէկ հայի վիրաւորման մասին, լուրը հաստատել էր Դամասկոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը:

Աղբիւրը յայտնում է, որ Ռոշէր Քոնիսի հետ միասին վիրաւորում էին ստացել նրա մայրը՝ 57-ամեայ Շամսա Քոնիսը, եւ քոյրը՝ 25-ամեայ Հանիֆա Քոնիսը: Այս տւեալները դեռեւս չեն հաստատւել Սիրիայում հայկական ներկայացուցչութիւնների կողմից:

Ըստ վերջին տւեալների՝ մեծ մասամբ քրդերով բնակեցւած Աֆրինում կայ 3 հայկական ընտանիք:

Օրեր առաջ թուրքական ԶՈՒ-ի կողմից հրթիռակոծւել էին նաեւ սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրաւորներ չէին գրանցւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։