Հա

Քաղաքական

29/01/2018 - 12:20

Որքա՞ն հեռու կը գնայ Էրդողանը. « The New York Times»-ն անդրադարձել է Աֆրինի գործողութեանը

Ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է թուրքական ԶՈՒ-ի կողմից Սիրիայի հիւսիսում արդէն մէկ շաբաթից աւելի շարունակւող «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութեանը:

«alikonline.ir» - Ամերիկեան հեղինակաւոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է թուրքական ԶՈՒ-ի կողմից Սիրիայի հիւսիսում արդէն մէկ շաբաթից աւելի շարունակւող «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութեանը: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Պարբերականի թղթակիցն այցելել է Թուրքիայի Քիլիս նահանգ, որն օրեր առաջ քուրդ զինեալների կողմից Սիրիայի տարածքից հրթիռակոծութեան էր ենթարկւել:

«Այգում հաւաքւած մարդիկ թէեւ հրթիռների ձայնից անհանգիստ են, սակայն ամբողջովին աջակցում են Թուրքիայի կողմից քուրդ զինեալների դէմ Սիրիահի տարածքում իրականացւող ռազմական գործողութեանը»,- գրում է պարբերականը:

Հեղինակը նկատում է, որ քիլիսցիների մեծ մասը յոյս ունի, որ այս գործողութեան յաջողութեամբ աւարտւելուց յետոյ Թուրքիայում գտնւող սիրիացի ներգաղթեալները կը վերադառնան Սիրիա:

Նախկինում 100 հազարից պակաս բնակչութիւն ունեցող Քիլիսը սիրիացի ներգաղթեալների հոսքի պատճառով այսօր ունի աւելի քան 130 հազար բնակչութիւն:

«Տնտեսական որոշ պատճառներից ելնելով սիրիացի ներգաղթեալների դէմ բարկութիւն կայ հասարակութեան ներսում: Նրանց պահելու համար պետութիւնը շատ մեծ գումարներ ծախսեց, եթէ այդ ամէնը ծախսւրէր թուրքերի վրայ՝ Թուրքիայում անապահով ընտանիք չէր մնայ»,- նշում է տեղի բնակիչներից մէկը:

Պարբերականը նկատում է, որ Էրդողանն այս ռազմական գործողութեան մեկնարկը տալիս է մօտ ապագայում սպասւող նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններից առաջ:

«Էրդողանը հաւատում է, որ քրդերի դէմ յարձակումները հասարակութեան ներսում կը բորբոքեն ազգայնական ու պահպանողական հատւածի զգացմունքները: Յայտնի չէ, թէ որքան հեռու կը գնայ Էրդողանը: Արդեօ՞ք իր հաշիւները լուծելու համար սահմանափակ մի գործողութիւն կիրականացնի, թէ՞ այս ամէնը կը վերածւի աւելի լայն, քրդական ուժերի հիմքը խոցող մի գործողութեան»,- գրում է «The New York Times»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։