Հա

Քաղաքական

04/02/2018

Աֆրինում 7 թուրք զինւոր է սպանւել, Թուրքիայի վարչապետը սպառնացել է քրդերին

Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճիւղ» ռազմարշաւի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը կրել է ամենալուրջ կորուստը՝ 7 զինւոր: 

«alikonline.ir» - Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճիւղ» ռազմարշաւի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը կրել է ամենալուրջ կորուստը՝ 7 զինւոր: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն՝ մանրամասնելով, որ զինւորներից 5-ը սպանւել են տանկում գտնւելու ժամանակ, որը քուրդ զինեալները խոցել են Աֆրինի հիւսիս-արեւմուտքում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն սպառնացել է զինեալներին, որ նրանք «կրկնակի են վճարելու թուրք զինւորների սպանութեան համար»: Այդ յայտարարութիւնից յետոյ թուրքական կործանիչները գրոհել են խոցւած տանկի տեղանքում գտնւող քրդական թիրախները:

Վերջին տւեալների համաձայն՝ ռազմարշաւի մեկնարկից ի վեր Աֆրինում սպանւել է 14 թուրք զինւոր:

Աւելի վաղ երկրի պաշտպանութեան նախարար Նուրեթին Ջանըքլին յայտնել էր, որ Թուրքայի զինուժը ռազմարշաւի ընթացքում «ակաբեկչական խմբաւորումների 458 թիրախ է խոցել եւ չէզոքացրել 649 ահաբեկչի»:

Յիշեցնենք, որ թուրքական զօրքերը Աֆրինում ռազմարշաւ են սկսել յունւարի 20-ին՝ ուղղւած քրդերի դէմ: Պաշտօնական Դամասկոսը խստիւ դատապարտել է Թուրքիայի գործողութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։