Հա

Քաղաքական

05/02/2018 - 11:40

Ադրբեջանում կանցկացւեն արտահերթ նախագահական ընտրութիւններ

Ադրբեջանում ապրիլի 11-ին կը կայանան արտահերթ նախագահական ընտրութիւններ: Այդ մասին ասւած է երկրի ղեկավարի կայքում: 

«alikonline.ir» - Ադրբեջանում ապրիլի 11-ին կը կայանան արտահերթ նախագահական ընտրութիւններ: Այդ մասին ասւած է երկրի ղեկավարի կայքում: Յայտնում է «yerkir.am»-ը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր՝ փետրւարի 5-ին ստորագրել է արտահերթ նախագահական ընտրութիւններ յայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացւեն 2018 թւականի ապրիլի 11-ին»,- ասւած է հրամանագրի տեքստում:

Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին յանձնարարւել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրութիւններն ընտրական օրէնսգրքի համաձայն:

Ադրբեջանում նախագահական հերթական ընտրութիւնները պէտք է կայանային 2018 թւականի հոկտեմբերի 17-ին:

Աւելի վաղ Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութեան գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը յայտարարել էր, որ հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրութիւններին կուսակցութիւնը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիեւին:

2016 թւականի սեպտեմբերին Սահմանադրութիւնում իրականացւած փոփոխութիւնների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրւելու է 7 տարի ժամկէտով:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։