Հա

Քաղաքական

05/02/2018 - 12:10

Թուրքիայում մեծ իրարանցում են առաջացրել Փայլանի՝ Ֆրանսիայում արած յայտարարութիւնները. պատգամաւորին մեղադրում են կողմնակալ լինելու համար

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը ֆրանսիական «France24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտնել էր, որ մեծ մտավախութիւններ ունի սիրիական Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի գործողութիւններից տուժող խաղաղ բնակչութեան վիճակի հետ կապւած եւ համեմատել էր կատարւածն աւելի քան մէկ դար առաջ հայ ժողովրդի վերապրած ցեղասպանութեան հետ: 

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը ֆրանսիական «France24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտնել էր, որ մեծ մտավախութիւններ ունի սիրիական Աֆրինում թուրքական ԶՈՒ-ի գործողութիւններից տուժող խաղաղ բնակչութեան վիճակի հետ կապւած եւ համեմատել էր կատարւածն աւելի քան մէկ դար առաջ հայ ժողովրդի վերապրած ցեղասպանութեան հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«100 տարի առաջ նոյն բանն անում էին հայերի հանդէպ, եւ դա բերեց Հայոց Ցեղասպանութեան, ես՝ որպէս հայ, Աֆրինի հետ կապւած մեծ վախեր ունեմ»,- ասել էր Փայլանը:

Հայազգի պատգամաւորի այս խօսքերը մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում, երկրի իշխանամէտ մամուլը նրան մեղադրել է կողմնակալութեան, սուտ տեղեկութիւններ տարածելու եւ Թուրքիայի դէմ ատելութիւն սերմանելու համար:

Թուրքական «ensonhaber.com» կայքն էլ սուտ է որակել աւելի վաղ Աֆրինում հայազգի երիտասարդի մահւան մասին լուրն ու լուրի տարածման համար մեղադրել Փայլանի կուսակցութեանը:

Թուրքական «Star» պարբերականն էլ, իր հերթին, «Հայազգի Փայլանը Ֆրանսիայում ատելութիւն է փսխում Թուրքիայի վրայ» վերնագրով յօդւածում գրել է, որ ընդդիմադիր պատգամաւորը «շարունակում է ցեղասպանութեան մասին 100-ամեայ սուտը»:

Բացի այդ՝ թուրքական մամուլը պնդել է, որ Փայլանը կողմնակալութիւն է դրսեւորում ու լռում քուրդ զինեալների կողմից թիրախաւորւող խաղաղ բնակիչների մահերի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։