Հա

Քաղաքական

05/02/2018

Թուրքիայի փոխվարչապետ. «Սիրիայում հարւածելու ենք քրդական ջոկատների համազգեստով ցանկացած մարտիկի՝ նոյնիսկ եթէ ամերիկացի լինեն»

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն կը հարւածի Սիրիայում քրդական ազգային զինւած ջոկատների (PYD/YPG) համազգեստով ցանկացած մարտիկի՝ նոյնիսկ եթէ նրանք ամերիկացի զինւորներ լինեն։ 

«alikonline.ir» - Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը յայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն կը հարւածի Սիրիայում քրդական ազգային զինւած ջոկատների (PYD/YPG) համազգեստով ցանկացած մարտիկի՝ նոյնիսկ եթէ նրանք ամերիկացի զինւորներ լինեն։ Նման յայտարարութիւն ըստ «tert.am»-ի՝ փոխվարչապետն արել է «CNN Türk»-ի ուղիղ եթերում:

«Ամերիկացի զինւորներ էլ լինեն՝ կը հարւածենք, թող մեր դիմաց դուրս չգան: Եթէ «YPG»-ն դուրս չգայ Մանբիջից՝ մենք կը մտնենք Մանբիջ, կը մտնենք Եփրատի արեւելք»,- ասել է Բոզդաղը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պարբերաբար յայտարարել է, որ Աֆրինից յետոյ թուրքական ԶՈՒ-ն կանցնի դէպի Մանբիջ՝ պայքարելու այնտեղի քուրդ զինեալների դէմ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն էլ իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին դուրս հանել իր զինւորներին Մանբիջից՝ թուրք-ամերիկեան ռազմական բախումից խուսափելու համար: Չաւուշօղլուի պահանջներին ի պատասխան, սակայն, Պենտագոնից յայտնել էին, որ իրենց ուժերը Մանբիջից յետ քաշելու մտադրութիւն չունեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։