Հա

Քաղաքական

06/02/2018 - 13:10

Թեւան Պօղոսեան. «Ալիեւը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», իւրայատուկ ամիս է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելն, ամենայն հաւանականութեամբ, ներքին խնդիրներով է պայմանաւորւած։ Ակնյայտ է, որ այս կարճ ժամանակահատւածում նրա յետագայ պլանները խախտող յուժկու ընդդիմադիր որեւէ միաւոր չի կարող ձեւաւորւել։

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելն, ամենայն հաւանականութեամբ, ներքին խնդիրներով է պայմանաւորւած։ Ակնյայտ է, որ այս կարճ ժամանակահատւածում նրա յետագայ պլանները խախտող յուժկու ընդդիմադիր որեւէ միաւոր չի կարող ձեւաւորւել։ «panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագէտ Թեւան Պօղոսեանը։

«Նոյնիսկ եթէ պատկերացնեինք, որ այլ երկրներ կը ցանկանային սեփական ռեսուրսներով Ադրբեջանում ինչ-որ միջամտութիւն կատարել, ընդդիմադիր բեւեռ ձեւաւորել, դրա համար եւս ժամանակ էր պէտք»,- ասաց նա՝ չբացառելով, որ եթէ նախագահական ընտրութիւնները տեղի ունենային ըստ նախատեսւածի՝ 2018-ի հոկտեմբերին, հնարաւոր է՝ ընդդիմադիր միաւորներ ձեւաւորելու փորձեր կատարւէին։ Խօսքը, մասնաւորապէս, արտասահմանում բնակւող, ֆինանսական որոշակի միջոցների տիրապետող ադրբեջանցիների մասին է, որոնք կարող էին փորձել երկրի ներսում ընդդիմադիր շարժում ձեւաւորել։

Թեւան Պօղոսեանի խօսքով, արտահերթ ընտրութիւններն ապրիլի 11-ին նշանակելով՝ Ալիեւը փորձելու է նախընտրական պայքարի ընթացքում 2016 թւականի ապրիլեան քառօրեայ պատերազմն իր համար ներկայացնել որպէս «յաղթական» իրադարձութիւն, քողարկել սեփական անյաջողութիւնները։

«Ալիեւը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», իւրայատուկ ամիս է։ Նա փորձելու է ժամանակ շահել եւ իր մեսիջները ներկայացնել։ Նա մտածում է, որ թէ անգամ ընդդիմադիր ուժերը խօսեն ապրիլեան պատերազմի մասին, ինքը կասի, որ այդ պատերազմում յաղթանակ է տարել։ Ամէն դէպքում, որեւէ մէկը չի կասկածում, որ Ադրբեջանում ընտրութիւններ տեղի չեն ունենում»,- ասաց փորձագէտը՝ նշելով, որ արտահերթ նախագահական ընտրութիւններ նշանակելով՝ Իլհամ Ալիեւը փորձում է ժամանակից առաջ ընկնել եւ սահուն կերպով անցում կատարել նախագահական կառավարման հերթական շրջափուլին։

Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելու մասին: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրութիւնները պէտք է կայանային հոկտեմբերի 17-ին:

Յարակից լուրեր

  • Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը
    Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը

    Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռեւս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկւայում յաջորդեց Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցութեամբ եւ Սերգէյ Լաւրովի հիւրընկալութեամբ: Ինչպէս միշտ, այս հանդիպումից յետոյ հրապարակւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն իր բովանդակութեամբ տարբերւում էր նախորդներից ակնյայտ հումանիտար բնոյթով:

  • Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում
    Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում

    Զինւորական ստորաբաժանումներին սպառազինութիւններով եւ զինամթերքով յագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յայտարարութեանը կարելի է թերահաւատօրէն վերաբերել, քանի որ մարտական գործողութիւնների ելքը միշտ չէ, որ կախւած է նորագոյն սպառազինութիւններով բանակի յագեցւածութիւնից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակւած «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականութիւնը» յօդւածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

  • Կատակերգու դերասանը՝ Ուկրայինայի նախագահ. Զելենսկին յաղթել է Պորոշենկոյին
    Կատակերգու դերասանը՝ Ուկրայինայի նախագահ. Զելենսկին յաղթել է Պորոշենկոյին

    Ուկրայինայի նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում յաղթել է «Ժողովրդի ծառայ» կուսակցութեան թեկնածու, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

  • «Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն ազատ ու անարգել հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու»
    «Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն ազատ ու անարգել հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու»

    Այսօր Հայաստանի իշխանութեան որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի յայտարարութիւններ են անում, որ տպաւորութիւն է, թէ մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամէն վայրկեան կախւած է մեր գլխավերեւում։ Արցախեան բանակցութիւնների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագէտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ
    «Ապառաժ»-ի խմբագրական. Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ

    Մէկ տարի յետոյ Արցախում տեղի է ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ըստ ԱՀ Սահմանադրութեան՝ այս երկու պետական կառոյցների ընտրութիւնները տեղի են ունենալու նոյն օրը՝ միաժամանակ: Բնական է, որ առաջիկայ մէկ տարին Արցախն ապրելու է բուռն քաղաքական կեանք: Դաշնակցութիւնը բազմիցս ահազանգել է Արցախի գերկենտրոնացւած իշխանութեան անպատեհութեան մասին՝ թէ՛ կառավարման եւ թէ՛ երկրի անվտանգութեան տեսանկիւնից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։