Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 08:00

Աբդուլ Համիդի ծոռը Էրդողանին համեմատել է սուլթանի հետ

Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջեւ:

«alikonline.ir» - Հայերի եւ քրիստոնեայ այլ ազգերի արիւնալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով յայտնի` Օսմանեան կայսրութեան սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջեւ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատւական կայքի՝ Բուրսայում հիմնւած` Աբդուլ Համիդի անւան մշակոյթի եւ կրթութեան կենտրոնում ելոյթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտութիւն է յայտնել Էրդողանին՝ «15 տարում թուրքերի պատմութիւնն ու ազգային գաղափարախօսութիւնը իրենց վերադարձնելու համար»:

«11 տարեկանում եկայ Թուրքիա: 13 տարեկանում ցանկացայ այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պէս «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին յիշում ենք, որպէս «Կարմիր սուլթան»: Որտեղից ուր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անւան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»,- ասել է Օսմանօղլուն:

Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջեւ: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրօնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արւել:

«Մարտի 31-ի դէպքը եւ նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նոյնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պէտք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թէ ովքեր էին այն ժամանակւայ (սուլթանի-ԽՄԲ.) թշնամիները: Թշնամի երկրներ ունէր, ընտանիքի անդամներից թշնամիներ ունէր: Այսօր Էրդողանը նոյն պայքարն է մղում: Պէտք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցեալից»,- ասել է արիւնարբու սուլթանի ծոռը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։