Հա

Քաղաքական

07/02/2018 - 08:10

Հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանը

Փետրւարի 6-ի ուշ երեկոյեան հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանի հիւսիս-արեւելեան ափերը:

«alikonline.ir» - Փետրւարի 6-ի ուշ երեկոյեան հզօր երկրաշարժը ցնցել է Թայւանի հիւսիս-արեւելեան ափերը:

Տեղական ժամանակով ժամը 23:50-ին Հուլեան շրջանում գրանցւել է ռիխտերի սանդղակով 6.5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնւել է 11 կմ. խորութեան վրայ:

Ստացւած վերջին տեղեկութիւնների համաձայն՝ Հուլեան քաղաքում զոհւել է 2 մարդ, վիրաւորւել՝ 200-ը, իսկ տասնեակ մարդ էլ արգելափակւել է փլուզւած հիւրանոցում:

ԶԼՄ-ների համաձայն՝ ուժեղ ստորերկրեայ ցնցումների հետեւանքով մի քանի շէնքեր մասնակիօրէն կամ ամբողջովին աւերւել են, կամուրջները, ճանապարհների ծածկոյթները վնասւել են, մայթերը ծածկւած են խորքային ճեղքերով:

Նշենք, որ Հուլեան քաղաքը եւ նրա յարակից շրջանները համարւում են երկրի զբօսաշրջային նշանակութեան կարեւոր կենտրոններից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։