Հա

Քաղաքական

07/02/2018

Նովրուզ Մամեդովի առեղծւածային յայտարարութիւնն Ադրբեջանի նախագահական ընտրութիւններն արտահերթ անցկացնելու որոշման մասին

Նախագահական ընտրութիւններն աւելի վաղ անցկացնելը կարեւոր է պետութեան առջեւ ծառացած հարցերի լուծման տեսանկիւնից եւ քաղաքական ու տնտեսական ռեսուրսների աւելի կազմակերպւած մոբիլիզացման համար:

«alikonline.ir» - Նախագահական ընտրութիւններն աւելի վաղ անցկացնելը կարեւոր է պետութեան առջեւ ծառացած հարցերի լուծման տեսանկիւնից եւ քաղաքական ու տնտեսական ռեսուրսների աւելի կազմակերպւած մոբիլիզացման համար: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:

Նա նաեւ կրկնել է աւելի վաղ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի այն յայտարարութիւնը, թէ աշնանը երկրում նախատեսւած են մի շարք կարեւոր միջոցառումներ, որոնք համընկնում են ընտրութիւնների անցկացման հետ:

«Միեւնոյն ժամանակ, հաւանականութիւն կայ, որ Հարաւային Կովկասում եւ հարեւան տարածաշրջաններում առկայ բացասական գործընթացներն աստիճանաբար սուր բնոյթ կը ստանան եւ կազդեն այն տարածաշրջանի վրայ, որում գտնւում է Ադրբեջանը: Կանխարգելիչ քայլերից մէկն է ընտրութիւնների ժամկէտի փոփոխումը»,- նշել է Մամեդովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։