Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 14:40

Ֆեդերիկա Մոգերինի. «Չնայած Թուրքիայում տիրող իրավիճակին՝ այսօր այդ երկրի հետ երկխօսութիւնն առաւել քան կարեւոր է ԵՄ-ի համար»

Եւրոխորհրդարանում նախօրէին գումարւել է Թուրքիայի թեմայով յատուկ նիստ, որի ընթացքում քննարկւել են Թուրքիա-Եւրոմիութիւն յարաբերութիւններն ու Թուրքիայում տիրող իրավիճակը։

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանում նախօրէին գումարւել է Թուրքիայի թեմայով յատուկ նիստ, որի ընթացքում քննարկւել են Թուրքիա-Եւրոմիութիւն յարաբերութիւններն ու Թուրքիայում տիրող իրավիճակը։ Յայտնում է «tert.am»-ը:

Եւրոպացի պաշտօնեաները խիստ քննադատութեան են ենթարկել Թուրքիայի իշխանութիւններին՝ երկրում օրէնքի գերակայութեան թուլացման, խօսքի ազատութեան ու այլ հիմնարար իրաւունքների յաճախակի խախտումների պատճառով:

Ինչպէս փոխանցում է գերմանական «Deutsche Welle»-ի թուրքական ծառայութիւնը՝ նիստի ժամանակ ելոյթով է հանդէս եկել Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Պաշտօնեան իր մտահոգութիւնն է յայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի գործողութեան անցկացման առնչութեամբ՝ նշելով, որ դա կարող է նոր հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ:

Նա նաեւ կոչ է արել Թուրքիային իր տարածքների անվտանգութեան պահպանման շրջանակում հակաահաբեկչական պայքարը մղել ՄԱԿ-ի սահմանած եւ աշխարհում գործող ահաբեկչական կառոյցները մատնանշող, միջազգային հանրութեան կողմից ընդունւած ցուցակի համաձայն:

Միեւնոյն ժամանակ, Մոգերինին ընդգծել է, որ չնայած Թուրքիայում տիրող իրավիճակին՝ այսօր այդ երկրի հետ երկխօսութիւնն առաւել քան կարեւոր է ԵՄ-ի համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։