Հա

Քաղաքական

07/02/2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար. «Պուտինի հանդիպումը Էրդողանի եւ Ռոհանիի հետ դեռ նախատեսւած չէ»

Մօտ ապագայում նախատեսւած չէ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եռակողմ ձեւաչափով հանդիպման անցկացումը:

«alikonline.ir» - Մօտ ապագայում նախատեսւած չէ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եռակողմ ձեւաչափով հանդիպման անցկացումը: Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ այդ մասին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ պայմանաւորւածութիւն չկայ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հետ հանդիպման վերաբերեալ»,- ասել է Պեսկովը:

Միեւնոյն ժամանակ, նա նշել է, որ Պուտինը մշտապէս շփման մէջ է Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ` սիրիական հարցը քննարկելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։