Հա

Քաղաքական

10/02/2018

Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավարը չի դառնայ երկրի ԱԳ նախարարը

Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութեան նախագահ Մարտին Շուլցը յայտարարել է, որ հրաժարւում է Գերմանիայի ապագայ կառավարութեան կազմում ԱԳ նախարարի պաշտօնից՝ որոշումը հիմնաւորելով կուսակցութեան ներսում «կադրային բանավէճերին» վերջ տալու անհրաժեշտութեամբ: 

«alikonline.ir» - Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութեան նախագահ Մարտին Շուլցը յայտարարել է, որ հրաժարւում է Գերմանիայի ապագայ կառավարութեան կազմում ԱԳ նախարարի պաշտօնից՝ որոշումը հիմնաւորելով կուսակցութեան ներսում «կադրային բանավէճերին» վերջ տալու անհրաժեշտութեամբ: Փոխանցում է «Deutsche Welle»-ն:

«Ես յայտարարում եմ, որ հրաժարւում եմ միանալ դաշնային կառավարութեանը եւ միեւնոյն ժամանակ յոյս եմ յայտնում, որ դա վերջ կը դնի կադրային բանավէճերին Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցութեան ներսում: Մենք բոլորս քաղաքականութեամբ ենք զբաղւում այս երկրում ապրող մարդկանց համար: Եւ իմ անձնական հաւակնութիւնները չպէտք է հակասեն կուսակցութեան շահերին»,- նշւում է Շուլցի յայտարարութեան մէջ:

Ավելի վաղ նշւում էր, որ նոր կոալիցիոն կառավարութեան կազմում Շուլցը ստանձնելու է արտաքին գործերի նախարարի պաշտօնը:

Գերմանիայի գործող Կանցլեր Անգելլա Մերկէլը փետրւարի 7-ին յայտարարել էր, որ կոալիցիոն բանակցութիւնների կողմերը համաձայնութեան են եկել Գերմանիայի նոր կառավարութեան ձեւաւորման շուրջ, կոալիցիոն համաձայնագրի նախագիծը մշակւած է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։