Հա

Քաղաքական

Շաբաթ, 10 Փետրւարի 2018 09:00

Փայլանը Էրդողանին յիշեցրել է, որ բնակիչները պնդում են, որ հրթիռները ոչ թէ Աֆրինից, այլ հարեւան գիւղից են արձակում

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը դատապարտել է թուրքական իշխանութիւնների քաղաքականութիւնը Աֆրինի հետ կապւած։ 

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը դատապարտել է թուրքական իշխանութիւնների քաղաքականութիւնը Աֆրինի հետ կապւած։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Թուրքական «Duvar» պարբերականի փոխանցմամբ՝ Կարօ Փայլանը յիշեցրել է, որ երկար տարիներ Աֆրինից երբեւէ որեւէ ռումբ կամ հրթիռ չի արձակւել Թուրքիայի ուղղութեամբ։ Նա շեշտել է, թէ այդ ռումբերը չգիտես ինչպէս սկսեցին արձակւել Թուրքիայի ուղղութեամբ, երբ Թուրքիան յայտարարեց Աֆրինի գործողութեան մասին։

Փայլանը նշել է, որ Սիրիայի հետ սահմանակից գիւղերի բնակիչները պնդում են, որ արձակւած հրթիռները ոչ թէ Աֆրինից են, այլ հարեւան գիւղից են արձակւում եւ ունեն այդ ամենը ապացուցող տեսագրութիւններ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։