Հա

Քաղաքական

12/02/2018 - 08:00

Լաւրովն ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագիրը փոփոխելու մասին պահանջն անիրատեսական է համարում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը (VCPR) շատ արդիւնաւէտ է, Վաշինգտոնի՝ համաձայնագիրը վերանայելու մասին պահանջները բացարձակապէս անիրատեսական են: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Ըստ «news.am»-ի փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«alikonline.ir» - Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը (VCPR) շատ արդիւնաւէտ է, Վաշինգտոնի՝ համաձայնագիրը վերանայելու մասին պահանջները բացարձակապէս անիրատեսական են: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Ըստ «news.am»-ի փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նրանք (ԱՄՆ) ոչ այդքան հրաժարւում են փաստաթղթից, որքան պահանջում են փոփոխել այդ համաձայնագիրը, ինչն ինքնին իրատեսական չէ: Սակայն հէնց այդպիսի խնդիր է ԱՄՆ-ն դրել համաձայնագրի եւրոպական մասնակիցների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առջեւ՝ այս հարցում սկսել համագործակցել Վաշինգտոնի հետ»,- ասել է Լաւրովը:

«Համաձայնագրի մաս կազմող երեք եւրոպական երկրները համաձայնել են աշխատանքային խումբ ստեղծել ԱՄՆ-ի հետ՝ իհարկէ նշելով, որ նրանք սխալ են համարում համաձայնագրի տեքստի հանրայնացումը, սակայն պատրաստ են քննարկել այլ մտահոգութիւններն Իրանի վերաբերեալ: Նախեւառաջ, խօսքը Իրանի հակահրթիռային ծրագրի մասին է, որը ոչ ոքի կողմից արգելւած չէ, իր երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ տարածաշրջանում Իրանի վարքագծի մասին է՝ կոնֆլիկտային իրավիճակների վրայ բացասական ազդեցութեան համար մեղադրանքների մասով»,- յիշեցրել է Լաւրովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։