Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 10:30

Մոսկւայի մօտ կործանւել է «AN-148» մարդատար օդանաւը. «AN-148»-ի զոհւած անձնակազմի օդաչուներից մէկը հայ է

«AN-148» մարդատար օդանաւը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկւայի «Դոմոդեդովօ» օդանաւակայանից օդ բարձրանալուց անմիջապէս յետոյ, փետրւարի 11-ի Մոսկւայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկւա-Օրսկ չւերթը։

«alikonline.ir» - Յայտնի են դարձել Մոսկւայի մօտ փետրւարի 11-ի ցերեկը կործանւած «AN-148» օդանաւի զոհւած անձնակազմի անունները։ Նրանք են.

Վլադիմիր Գուբանով՝ անձնակազմի հրամանատար

Սերգէյ Գամբորեան՝ երկրորդ օդաչու

Անաստասիա Սլաւինսկայա՝ ուղեկցորդուհի

Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի

Օլէգ Սերգէեւ՝ տեխնիկ

Անդրէյ Ռյաբինին՝ տեխնիկ

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «Lenta.ru»-ի աղբիւրի խօսքով՝ օդանաւի անկման վայրից ոչ հեռու գտնւել են այլ օդային ապարատի բեկորներ։ Մէկ այլ աղբիւր չի բացառել, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախւել «AN-148»-ը։

Կործանւած «AN-148» մարդատար օդանաւում նաեւ ՀՀ քաղաքացի կին է եղել: «ural56.ru»-ն հրապարակել է զոհւած ուղեւորների ցուցակը, որտեղ նշւած է նաեւ Վարսիկ Սեւոյեանը։

«AN-148» մարդատար օդանաւը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկւայի «Դոմոդեդովօ» օդանաւակայանից օդ բարձրանալուց անմիջապէս յետոյ, փետրւարի 11-ի Մոսկւայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկւա-Օրսկ չւերթը։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, արտակարգ ծառայութիւններում «ՏԱՍՍ»-ին յայտնել են, որ օդանաւում գտնւել է 65 ուղեւոր եւ անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանաւում եղել է 71 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանաւի բեկորները յայտնաբերւել են Մոսկւայի մարզի Ռամենսկոյէ շրջանում եւ այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացւել է թէժ գիծ, տեղեկատւութիւն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախօսահամարով։

ՌԴ քննչական կոմիտէն քրէական գործ է յարուցել Մոսկւայի մօտ «AN-148» օդանաւի կործանման դէպքով, յայտնել է ՌԴ ՔԿ պաշտօնական ներկայացուցիչ Սւետլանա Պետրենկոն։

Ըստ «ՏԱՍՍ»-ի աղբիւրի՝ օդանաւի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպէս նաեւ անձնակազմի սխալը։

Մէկ այլ աղբիւր յայտնել է, որ ինքնաթիռի վթարից յետոյ կենդանի մնացածներ չկան։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։