Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 10:10

Յունաստանը մեղադրում է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանութեան դէմ ոտնձգութիւնների համար

Յունաստանի արտաքին գործերի նախարարութիւնը մեղադրել է Թուրքիային միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ Կիպրոսի ինքնիշխանութեան իրաւունքի խախտման համար:

«alikonline.ir» - Յունաստանի արտաքին գործերի նախարարութիւնը մեղադրել է Թուրքիային միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ Կիպրոսի ինքնիշխանութեան իրաւունքի խախտման համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Բիրգիւն» պարբերականը:

Յայտնի է, որ թուրքական նաւատորմի նաւերը ուրբաթ օրւանից խոչընդոտում են «Saipem 12000» լողացող կայանքի աշխատանքները Միջերկրական ծովում, որը նաւթի հորատում է իրականացնում իտալական «ENI» նաւթային ընկերութեան համար: Նշենք, որ հորատման աշխատանքներն իրականացւում են Կիպրոսին պատկանող տնտեսական տարածքում:

Կիպրոսի արտաքին գործերի նախարարութեան կողմից տարածւած յայտարարութիւնում երկրի իշխանութիւնները կոչ են անում Թուրքիային զերծ մնալ հետագայ անօրինական քայլերից եւ կատարել միջազգային իրաւունքով նախատեսւած իրենց պարտաւորութիւնները:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն էլ նախօրէին մեղադրել էր Թուրքիային սադրանքներ իրականացնելու համար՝ շեշտելով, որ իրենք շարունակելու են պայքարել Անկարայի կողմից միջազգային իրաւունքի խախտման դէմ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։