Հա

Քաղաքական

13/02/2018 - 12:20

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը վստահ է, որ Ադրբեջանի չափից աւելի ուշադրութիւնն աւելի է մեծացնում Արցախի համբաւը

Ադրբեջանի ցանկացած արձագանգը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի եւ նրա լիտւացի գործընկեր Ստանիսլաւ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

«alikonline.ir» - Ադրբեջանի ցանկացած արձագանգը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի եւ նրա լիտւացի գործընկեր Ստանիսլաւ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։ Տեղեկացնում է «armeniansputnik.am»-ը:

«Աւելի վատ կը լինէր, եթէ նրանք մեզ ընդհանրապէս չարձագանգէին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դէպքում մեզ դժւար կը լինէր պատմել Ղարաբաղի բնութեան ու ճարտարապետութեան մասին: Մի 20 մարդ կը դիտէր ֆիլմը, իսկ Բաքւի հիստերիկ պահւածքից յետոյ այն դիտել է մօտ 100 հազար մարդ»,- գրել է Լապշինը:

Բլոգերն իր գրառումը վերնագրել է այսպէս. «Հայկական լրտեսը գլխաւորել է Ադրբեջանի նախարարութիւնը եւ զբաղւել Արցախի մասին ֆիլմի տարածմամբ»։

«Կարծում եմ` Ադրբեջանի` անյայտ բլոգերների նկատմամբ չափից աւելի ուշադրութիւնը դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնաւոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին, եւ պրոցեսը գործի դրւեց: Նրանք դեռ չեն հասկանում, որ մեր մասին իւրաքանչիւր նման հրապարակում իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրայ ենք»,- գրել է Լապշինը։

Լատւիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովն ու նրա լիտւացի գործընկեր Ստանիսլաւ Գորբունովի «Ուղեւորութիւն դէպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը նկարահանւել է մէկ շաբաթւայ ընթացքում։ Թիմը շրջել է Արցախի ամենագողտրիկ անկիւններով, շփւել է բնակչութեան հետ։

Յարակից լուրեր

  • Ալավերդեան. «Արցախը տւել է լուծումն ու պատասխանը, պէտք է ամրապնդել ու պաշտպանել դա»
    Ալավերդեան. «Արցախը տւել է լուծումն ու պատասխանը, պէտք է ամրապնդել ու պաշտպանել դա»

    Մերժելի են այն բառապաշարը, արտայայտութիւնները, որոնք հնչեցին քարոզարշաւի ժամանակ: «Դա զարմանալի է, քանի որ տարիներ շարունակ հայաստանեան հասարակութեան մէջ եղել են տարբեր կարծիքներ՝ միացում, անկախացում կամ այլ տարբերակ, բայց երբեւիցէ չի եղել դէպք, երբ հրապարակային հատւի այն կարմիր գիծը, որն իրականում չի կարելի անցնել անգամ մարդկային յարաբերութիւններում»,- «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց  «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին
    Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին

    Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու պատրաստակամութեան մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը Անկարան պատասխանել է «բռնազաւթւած ադրբեջանական հողերը» ազատելու կոչով։

  • Տեխասի`շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահը կը դատապարտւի Ադրբեջանի հետ գաղտնի գործակցելու համար
    Տեխասի`շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահը կը դատապարտւի Ադրբեջանի հետ գաղտնի գործակցելու համար

    ԱՄՆ Տեխաս նահանգում շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահ Քեմալ Օքուզը մեղաւոր է ճանաչւել այն բանի համար, որ թաքցրել է այն փաստը, որ դեռեւս 2013 թւականին իր` կոնգրեսական այցը Ադրբեջան ֆինանսաւորւել է Ադրբեջանի կառավարութեան կողմից:

  • «Արցախն անկախ պետութիւն է». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցն արձագանգել է «Associated Press»-ի եւ «Daily Star»-ի անթոյլատրելի մէջբերմանը
    «Արցախն անկախ պետութիւն է». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցն արձագանգել է «Associated Press»-ի եւ «Daily Star»-ի անթոյլատրելի մէջբերմանը

    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցը դեկտեմբերի 10-ին երկու տարբեր նամակներով հակադարձել է «Associated Press»-ին եւ լիբանանեան «Daily Star» օրաթերթին, որոնց հրապարակումներում Արցախի Հանրապետութիւնը ներկայացւել է որպէս «Ադրբեջանի մի մաս, որը 1994-ին վեցամսեայ անջատողական պատերազմի աւարտից ի վեր գտնւում է Հայաստանի աջակցութիւնը վայելող հայկական ազգային ուժերի վերահսկողութեան տակ»:

  • «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»
    «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»

    Հետեւելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու արդիւնքին, մտաբերեցի մեր հանգուցեալ ընկերոջ՝ Վահան Յովհաննիսեանի խօսքերը։ Ամէն անգամ երբ իրականացնէինք աշխատանք մը, որ կը սատարէր Արցախի, Հայաստանի կամ Սփիւռքի տնտեսական վերելքին, պաշտպանական հզօրացման, քաղաքական-դիւանագիտական նուաճումին, Վահանը քնքուշ ժպիտով մը կ՚ըսէր, «Տղերք, հայրենիքը ձեզ չի մոռանայ»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։