Հա

Քաղաքական

13/02/2018 - 15:00

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին` ահաբեկչութեան վտանգ կայ

ԱՄՆ պետքարտուղարութիւնն Ադրբեջանն ընդգրկել է այն երկրների ցուցակում, որտեղ առկայ է ահաբեկչութեան սպառնալիք:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղարութիւնն Ադրբեջանն ընդգրկել է այն երկրների ցուցակում, որտեղ առկայ է ահաբեկչութեան սպառնալիք: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «Ermneihaber.am»-ը: 

Ըստ թուրքական «haber7» լրատւական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարութիւնը ներկայացրել է ճանապարհորդութիւնների անվտանգութեան մասին քաղաքացիների իրազեկման համակարգ: Պետքարտուղարութեան յայտարարութեան մէջ նշւում, որ թէեւ կովկասեան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԴԱԷՇ-ի դէմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչութեան ռիսկը ցածր է:

ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Յայտարարութեան համաձայն` այս երկրում ահաբեկչութեան  հաւանականութիւնը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբաւորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողութիւններ իրականացնել: «Ադրբեջանի զբօսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առեւտրի կենտրոններում, հիւրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում,  ռեստորաններում եւ այլ հանրային վայրերում ահաբեկչական յարձակման վտանգ կայ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։