Հա

Քաղաքական

14/02/2018

Գուտերէշն ու Մոգերինին քննարկել են Միջուկային գործարքը

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշն ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի գործադրման հետ կապւած խնդիրները:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշն ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի գործադրման հետ կապւած խնդիրները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Բարձրաստիճան երկու դիւանագէտների հանդիպումը կայացել է Քուվէյթում ընթացող Իրաքի վերակառուցման միջազգային խորհրդաժողովի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային նշանակութեան տարբեր թեմաների, այդ թւում, նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագիրը եւ դրա գործադրման հետ կապւած խնդիրները:

Նշենք, որ Մոգերինին երէկ հանդիպել էր նաեւ Իրանի ԱԳ նախար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։