Հա

Քաղաքական

14/02/2018

Իսրայէլի ոստիկանութիւնը վարչապետ Նեթանիահուին կոռուպցիայի մեղադրանքներ ներկայացնելու համար հիմքեր է գտել

Իսրայէլի ոստիկանութիւնը 14 ամիս տեւած հետաքննութիւնից յետոյ հիմքեր է գտել անմիջապէս երկու գործով երկրի վարչապետ Բինիամին Նեթանիահուին կոռուպցիայի եւ վստահութեան չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար: 

«alikonline.ir» - Իսրայէլի ոստիկանութիւնը 14 ամիս տեւած հետաքննութիւնից յետոյ հիմքեր է գտել անմիջապէս երկու գործով երկրի վարչապետ Բինիամին Նեթանիահուին կոռուպցիայի եւ վստահութեան չարաշահման մեղադրանքներ ներկայացնելու համար: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնում է « The Jerusalem Post»-ը՝ վկայակոչելով Իսրայէլի հեռուստատեսութեանը:

Ոստիկանութիւնը տեղեկացրել է իր ծրագրերի մասին Նեթանիահուի երկու փաստաբաններին: Վարչապետը հաստատել է, որ պատրաստւում է մեղադրանքների ներկայացմանը, սակայն վստահեցրել է, որ «կը շարունակի ղեկավարել Իսրայէլն արդար եւ պատասխանատու կերպով»: Բինիամին Նեթանիահուն պնդում է, որ անմեղ է:

Իրաւապահ մարմինները գործերից մէկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից թանկարժէք նւէրներ ստանալու հանգամանքը: Նիւթերում նշւում է, որ ստացած նւէրները՝ սիգարներ, շամպայն եւ թանկարժէք իրեր, քննութիւնը գնահատում է աւելի քան 280 հազար դոլար:

Գործում ներգրաււած է նաեւ պրոդիւսեր Արնոն Միլչինը, որը նոյնպէս կասկածւում է Նեթանիահուին կաշառքներ տալու համար:

Երկրորդ գործը կապւած է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանաւորւել երկրում ամենախոշոր թերթերից «Yedioth Ahronoth»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարութեան գործունէութիւնը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանութեան վարկածով՝ դրա դիմաց Նեթանիահուն առաջարկում էր ընդունել օրէնք, որը կը սահմանափակէր թերթի հիմնական մրցակցի՝ «Israel Hayom»-ի հնարաւորութիւնները:

Նիւթերը փոխանցւել են դատախազութիւն՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Վարչապետը յայտարարել է, որ ոչ մի հակաօրինական բան չի արել, իսկ «ընկերներից նւէրներ» ստանալն արգելւած չէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։