Հա

Քաղաքական

14/02/2018

Ակնյայտ է՝ օսմանական ապտակ երբեք չեն ստացել. Էրդողանը՝ ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ բեմականացում է ԱՄՆ-ի՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ բեմականացում է ԱՄՆ-ի՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարը: Գրում է «yerkir.am»-ը:

Էրդողանը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինեալներին ԴԱԷՇ-ի դէմ պայքարի շրջանակում ցուցաբերւած աջակցութեանը, ապա սպառնացել ԱՄՆ-ին «օսմանական ապտակով»:

«Ասում էք՝ ԴԱԷՇ-ի դէմ էք պայքարում, արդէն կէս միլիարդ էք ծախսել եւ ցանկանում էք այդ թիւը հասցնել երեք միլիարդի: Իսկ քանի՞ ԴԱԷՇ-ական էք սպանել մինչ օրս: Եկել է ժամանակը վերջ տալու այս թատրոնին»,- ասել է նա, ապա անդրադարձել ամերիկացի գեներալներից մէկի այն յայտարարութեանը, որ թուրքական ԶՈՒ-ի՝ Մանբիջին հարւածելու դէպքում իրենք կոշտ պատասխան կը տան: «Ակնյայտ է՝ նրանք օսմանեան ապտակ երբեք չեն ստացել»,- ասել է Էրդողանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։