Հա

Քաղաքական

15/02/2018

Նեւզորով. «Իլհամ Ալիեւը «վտանգաւոր խելագար» է»

Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը Երեւան վերադառնալու յայտարարութեան ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգաւոր խելագար» է անւանել:

«alikonline.ir» - Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը Երեւան վերադառնալու յայտարարութեան ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգաւոր խելագար» է անւանել: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Էխօ Մոսկւի» ռադիոկայանի «Նեւզորսկիէ սրեդի» հաղորդման ժամանակ Նեւզորովը Ադրբեջանին որպէս օրինակ է բերել խօսելով այն մասին, որ «պատմութիւնը դա հումք է, որից կարելի է ամէն ինչ անել»:

Նրա խօսքով՝ Ալիեւը Երեւանի մասին իր խօսակցութիւններով «վտանգաւոր խելագար» է թւում: Նշելով, որ հարեւան երկրների նախագահների հարցում Ռուսաստանի բախտը այնքան էլ չի բերում, նա ասել է, որ այնուամենայնիւ «ես խորհուրդ կը տայի այդ վտանգաւոր խելագարին ոչ միայն ածելի, այլ մէկ սանտիմետրից աւել մեխ չտալ, իսկ աւելի լաւ է դրանք ատամի մաքրիչներով փոխարինել»:

«Նա (Ալիեւը) չէ որ պատրաստւում է... նա ասեց, որ պատրաստւում է միացնել... վերադարձնել Երեւանը... ասենք լաւ... նախագահական մարազմ է... Բայց միանգամից հաւաքւեցին ակադեմիկոսները եւ պատմաբանները, որոնք հիմանւորեցին այդ նախագահական մարազմը: Եւ այդ առասպելն արդէն ստեղծւել է եւ ապրելու է: Եւ մի օր այն արիւնահեղութիւն եւ ավերածութիւններ կառաջացնի եւ ատելութեան հերթական բռնկումներ: Սա օրինակ է, թէ ինչպէս են պատմական ֆէյքեր ստեղծւում»,- նշել է Նեւզորովը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։