Հա

Քաղաքական

15/02/2018

Հրաձգութիւն Ֆլորիդայի դպրոցներից մէկում. հեռացւած աշակերտը 17 մարդ է սպանել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցներից մէկում դպրոցի նախկին սանը կրակ է բացել աշակերտների ուղղութեամբ՝ սպանելով 17 մարդու: Վիրաւորների թիւը 16-ն է, որոնցից 3-ի վիճակը ծայրրյեղ ծանր է:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցներից մէկում դպրոցի նախկին սանը կրակ է բացել աշակերտների ուղղութեամբ՝ սպանելով 17 մարդու: Վիրաւորների թիւը 16-ն է, որոնցից 3-ի վիճակը ծայրայեղ ծանր է:

Յանցագործը եղել է դպրոցից հեռացւած աշակերտներից՝ 19-ամեայ Նիկոլաս Կրուզը, որը միտումնաւոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպէսզի «Սթոունմեն Դուգլաս» աւագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարաւորինս շատ լինեն: Նա կրել է գազի դիմակ եւ օգտագործել է մի քանի ծխային նռնակ:

Ոստիկանութիւնը ձերբակալել է յանցագործին: Ոստիկանութիւնից յայտնել են, որ Կրուզի սոցցանցերի էջերի ուսումնասիրման արդիւնքում «չափազանց մտահոգիչ նիւթեր» են յայտնաբերւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։