Հա

Քաղաքական

17/02/2018 - 08:00

Միւնխէնում մեկնարկել է Անվտանգութեան 54-րդ համաժողովը

Փետրւարի 16-ին Գերմանական Միւնխէն քաղաքում մեկնարկել է Անվտանգութեան 54-րդ համաժողովը:

«alikonline.ir» - Փետրւարի 16-ին Գերմանական Միւնխէն քաղաքում մեկնարկել է Անվտանգութեան 54-րդ համաժողովը: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Համաժողովի բացմանը ողջունելով հիւրերին, համաժողովի նախագահ, գերմանացի դիւանագէտ Վոլֆգանգ Իշինգէրը նշել է, որ 1991 թւականից աշխարհը բախւել է ռազմական առճակատման ամենալուրջ սպառնալիքի հետ:

«Ես մտահոգւած եմ: Կարծում եմ, որ այսօր գլոբալ անվտանգութեան հետ կապւած իրավիճակն աւելի անկայուն է, քան Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ցանկացած շրջանում»,- ասել է նա:

Գերմանացի դիւանագէտը նշել է մի շարք սպառնալիքներ, որոնք նա համարում է գլոբալ անվտանգութեան հիմնական վտանգները, ներառեալ Մերձաւոր Արեւելքում լայնածաւալ հակամարտութիւնների ռիսկերը, Հիւսիսային Կորէայի հետ միջուկային դիմակայութիւնը եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարւածութիւնը՝ մասամբ Ուկրայինայի արեւելքում հակամարտութեան պատճառով:

Իշինգերի խօսքով՝ նա շատ մտահոգւած է Սիրիայում տիրող իրավիճակով, որտեղ երկարատեւ հակամարտութեան մէջ ներգրաււել են մի շարք ազդեցիկ խաղացողներ՝ այդ թւում Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան: Մասնաւորապէս, նա ընդգծել է վերջին շրջանում Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ներխուժման օրինակը, որը յանգեցրեց ԱՄՆ-ի հետ հնարաւոր առճակատմանը:

Նշենք, որ այս տարի համաժողովին մասնակցում է աւելի քան հինգ հարիւր հիւր, այդ թւում՝ պետութիւնների եւ կառավարութիւնների աւելի քան քսան ղեկավար, մօտ 80 արտգործնախարար ու պաշտպանութեան նախարար:

Այս տարի Անվտանգութեան համաժողովում իր մասնակցութիւնը հաստատել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերէշը, Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Իւնկէրը, եւրոպական դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ՆԱՏՕ-ի գլխաջոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը, Աւստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն, Ուկրայինայի նախագահ Պիոտր Պորոշենկոն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։