Հա

Քաղաքական

19/02/2018 - 14:40

Լիբանանի նախագահը մեծ պատւիրակութեամբ կը ժամանի Հայաստան

Լիբանանի նախագահը մեծ պատւիրակութեամբ կը ժամանի Հայաստան:

«alikonline.ir» - Լիբանանի նախագահ Միշէլ Աունը փետրւարի 21-ին կը ժամանի Հայաստան: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ լիբանանեան «Al Joumhouria» թերթի՝ ՀՀ այցելութեան ընթացքում պատւիրակութեան կազմում կը լինեն երկրի ՆԳ նախարար Նուհա ալ Մաշնուքը, ԱԳ նախարար  Ջեբրան Բասիլը, արդիւնաբերութեան նախարար Հուսէյն Հաջ Հասանը, զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտանեանը, կոռուպցիայի դէմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուէյնին, ինչպէս նաեւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին:

Հայաստանում Աունը կը հանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի, վարչապետ Կարէն Կարապետեանի, ինչպէս նաեւ Հայաստանում բնակւող լիբանանեան համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կը քննարկւեն տնտեսական եւ քաղաքական համագործակցութեանը, ինչպէս նաեւ փոխգործակցութիւնն ամրապնդելու հարցում դիւանագիտական յարաբերութիւններին առնչւող մի շարք հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։