Հա

Քաղաքական

22/02/2018 - 09:30

Թուրքիան հերքել է Աֆրինում քիմիական զէնք կիրառելու մասին տեղեկութիւնը

Հաղորդումները սիրիական Աֆրինում թուրք զինւորականների կողմից իրականացված քիմիական յարձակումների մասին չեն համապատասխանում իրականութեանը:

«alikonline.ir» - Հաղորդումները սիրիական Աֆրինում թուրք զինւորականների կողմից իրականացված քիմիական յարձակումների մասին չեն համապատասխանում իրականութեանը: «tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի յայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:

Աւելի վաղ Աֆրինի քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտօնական ներկայացուցիչ Ռէյզան Հեդուն յայտնել էր, որ թուրքական բանակը քրդերի դէմ մարտական գործողութիւնների ժամանակ միջազգային կոնւենցիայով արգելւած զէնք է կիրառել՝ նապալմ եւ քլորով արկեր:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործալակութիւնը, վկայակոչելով Աֆրինի հիւանդանոցի ղեկավար Ջոան Մոհամադին, աւելի վաղ տեղեկացրել էր, որ Արանդա գիւղում թուրք զինւորականների կողմից թունաւոր նիւթերի կիրառումից յետոյ շնչայեղձութեան ախտանշաններով 6 մարդ է դիմել հիւանդանոց:

«Ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհւել «Ձիթենու ճիւղ» ռազմարշաւի շրջանակներում: Սեւ քարոզարշաւ է անցկացւում արշաւի դէմ: Քիմիական յարձակման մասին լուրեր են եղել: Դա կտրականապէս չի համապատասխանում իրականութեանը»,- ասել է Աքսոյն Անկարայում կայացած ճեպազրոյցի ժամանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։