Հա

Քաղաքական

04/03/2018 - 12:10

ԱՄՆ-ն պատրաստ է Հիւսիսային Կորէայի հետ բանակցութիւններ սկսել միջուկային զէնքից Փհենեանի հրաժարւելու պայմանով

ԱՄՆ-ն պատրաստ է Հիւսիսային Կորէայի հետ բանակցութիւններ սկսել, սակայն դրա պայմանը միջուկային մշակումներից Փհենեանի հրաժարւելն է: Այս մասին յայտարարել է Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողական «Գրիդիրոն ակումբ եւ հիմնադրամ» կազմակերպութեան հիմնադրման տարեդարձին նւիրւած հանդիսաւոր ընթրիքի ժամանակ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն պատրաստ է Հիւսիսային Կորէայի հետ բանակցութիւններ սկսել, սակայն դրա պայմանը միջուկային մշակումներից Փհենեանի հրաժարւելն է: Այս մասին յայտարարել է Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողական «Գրիդիրոն ակումբ եւ հիմնադրամ» կազմակերպութեան հիմնադրման տարեդարձին նւիրւած հանդիսաւոր ընթրիքի ժամանակ: Նրա արտայայտութիւնները հրապարակել են նրան ուղեկցած լրագրողները: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նրանց խօսքով՝ պետութեան ղեկավարը, մասնաւորապէս, յայտարարել է, որ չի բացառում Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ինի հետ ուղիղ բանակցութիւնները: Նա նաեւ պնդել է, որ Փհենեանը կապ է հաստատել Վաշինգթոնի հետ եւ խնդրել բանակցութիւններ սկսել, սակայն Թրամփը պատասխաննել է, որ երկրի իշխանութիւնները «նախ պէտք է հրաժարւեն միջուկային նիւթերից»:

Աւելի վաղ Հիւսիսային Կորէայի ԱԳՆ-ն յայտարարել էր, որ հանրապետութիւնը ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների կը գնայ առանց նախապայմանների: «Մենք բարձր մակարդակով բանակցութիւնների վերջին տասնամեակներին Միացեալ Նահանգների հետ երբեք դիմակայութեան մէջ չենք եղել, եւ դա տեղի չի ունենայ նաեւ ապագայում»,- ընդգծել էին Հիւսիսային Կորէայի ԱԳՆ-ից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։