Հա

Քաղաքական

04/03/2018 - 14:20

Գերմանիան դարձեալ «մեծ կոալիցիան» կը կառավարի

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան (ԳՍԴԿ) անդամների մեծամասնութիւնը կողմ է քւէարկել Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն (ՔԴՄ) եւ Քրիստոնեայ-սոցիալական միութիւն (ՔՍՄ) դաշինքի հետ «մեծ կոալիցիայի» ձեւաւորմանը:

«alikonline.ir» - Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան (ԳՍԴԿ) անդամների մեծամասնութիւնը կողմ է քւէարկել Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն (ՔԴՄ) եւ Քրիստոնեայ-սոցիալական միութիւն (ՔՍՄ) դաշինքի հետ «մեծ կոալիցիայի» ձեւաւորմանը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում յայտնել է ԳՍԴԿ-ն: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «DW»-ն:

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորութեամբ քաղաքական միութեան օգտին է քւէարկել շարքային սոցիալ-դեմոկրատների 66.02 տոկոսը: Քւէարկութեանը մասնակցել է ԳՍԴԿ ընդհանուր 363494 անդամ:

Ներկայումս ԳՍԴԿ-ն աւելի քան 463 հազար անդամ ունի, որոնք բոլորը կարողացել են քւէարկութեանը մասնակցել փոստով: Քւէարկութիւնը սկսւել է փետրւարի 20-ին եւ աւարտւել մարտի 2-ին:

Այսպիսով, Գերմանիայում կառավարական կոալիցիա կազմաւորելու համար այլեւս խոչընդոտներ չկան: Փետրւարի սկզբին ՔԴՄ/ՔՍՄ եւ ԳՍԴԿ դաշինքի ղեկավարութիւնը համաձայնեցրել է կոալիցիոն պայմանագրի տեքստը, սակայն սոցիալ-դեմոկրատների առաջնորդները պայման էին առաջ քաշել, որի համաձայն համաձայնագիրը կը ստորագրւէր միայն այն պայմանով, եթէ այն արժանանար կուսակցութեան շարքային անդամների հաւանութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։